Գյումրու Ստեփան Ալիխանյանի Անվան Տիկնիկային Թատրոն

Թատրոն
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
Ավտոկայանատեղիայո
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
մուտքն ազատ էոչ
հուշանվերներոչ
սրճարանոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1935 թ․
ք․ Գյումրի Աբովյան փող. 133/6

Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը՝ Ստեփան Ալիխանյանի անվան Գյումրու տիկնիկային թատրոնը, հիմնադրվել է 1935թ-ին։
Ստեփան Ալիխանյանի արվեստը նոր էր, և իր կերտած աշխարհը նորովի էր հանդիսատեսի համար։ Տիկնիկային թատրոնը առաջինն էր փոքրիկ հանդիսատեսի համար։ Նրանք կարողացան այստեղ ստանալ գեղագիտական դաստիրակություն և վայելել արվեստի այս ճյուղը։ Այդ ժամանակ թատրոնի շուրջ են համախմբվել Գյումրիի դրամատիկական թատրոնի դերասաններ Ա․ Փաշայանը, Ռ․ Օդաբաշյանը, Ա․ Հարությունյանը և այլ դերասաններ։
Առաջին պիեսները, որոնք խաղացվել են, եղել են «Կապիկն ու հայելին» ու «Հեղափոխական Տանյան»։ Գյումրու տիկնիկային թատրոնի հետ աշխատել են անվանի ռեժիսորներ Վարդան Աճեմյանը և Ա․ Արմենյանը։ Հաջող և սիրելի ներկայացումներ են եղել «Չախ-չախ թագավորը» (1936, Վարդան Աճեմյան), «Քաջ Նազարը» (1937, Ա. Արմենյան)։ Հետագայում թատրոնի խաղացանկը շատացել է այլ ներկայացումներով՝ «Գառնուկ ախպեր», «Կարմիր գլխարկ», «Մարտիկի երազը», «Ոսկե ձկնիկը», «Շունն ու կատուն», «Անմահական խնձոր» և այլն։

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Հայերենով և ռուսերենով կան անվճար էքսկուրսիաներ։

Տոմսեր

Մուտքի տոմս - 500-1000 դր

Մինչև 2 տարեկան երեխաների մուտքն ազատ է։

Կոնտակտներ
+374-93-760410, +374-43-343663
thatron@info.ru
puppet-theatre.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր